l

lifestyle

Երևանից Տոկիո, Փարիզից Մեխիկո՝ նոր Master Class-ում, Սարյան 2 հասցեում

 Master Class-ը Սարյան 2-ում՝ Սարյան/Թումանյան փողոցների հատման վայրում, բացել էր իր արդեն չորրորդ ռեստորանը: Ես էլ հրավիրել էի իմ հետևորդներին՝ միասին գնահատելու նոր Master Class-ը, ուտել-խմելու, որ մայիսի 1-ից էլի դիետա պահենք: Չորրորդ  Master Class-ը լրիվ նոր ինտերիերով էր ու նորույթներով: Միայն այստեղ կարող եք համտեսել նրանց նոր, 4 տարբեր համերի հավի շաուրմաները, որոնք նույնիսկ անվանումներով էին՝ Երևան, Փարիզ, Տոկիո և Մեխիկո: 

Մի քանի տարի առաջ  Master Class-ը հայկական քաբաբը նոր ձև ներկայացրեց: Աղջիկներն արդեն իրենք էին պատվիրում, սիրում էին ուտել ու այս ամենը ռեստորանների ցանցի լավ սպասարկման, համեղ սննդի, ցիվիլ ընդունելու արդյունքն էր, կարծես քաբաբը էլ ռաբիս ուտելիք չլիներ, ինչպես մինչ այդ ընդունված էր:

Հիմա Master Class-ը նույն ճանապարհով շաուրման ներկայացնումա նոր կողմից՝ որպես համեղ, ցիվիլ ուտեստ, որն այս նոր հասցեում կարող ես վայելել նորաոճ ինտերիերում, աղջիկների լեզվով ասած՝ ինստագրանիբլ պայմաններում իսկ համը դե պետքա արդեն փորձեք, հենց էնպես չեմ գովալու: 

Ուրեմն հիշեք հասցեն, շատ հեշտ է՝ Սարյան 2, դա հենց Հովհաննես Թումանյանի տուն թանգարանի հարևանությամբ է, Սարյան փողոցի առաջին ռեստորանը եթե թեքվում ես Թումանյան փողոցից, կամ Մոսկովյանից եք մոտենում: Բաց է 11.00-ից մինչև 02.00-ը, իհարկե գործումա առաքում 033-31 31 31 հեռախոսահամարով, բայց ես խորհուրդ եմ տալիս Ձեզ այցելել ու տեղում ուտել, հաստատ ավելի մեծ բավականություն եք ստանալու: 

Բացօթյա հատվածն արդեն իսկ մարդաշատա ողջ օրվա ընթացքում, իրոք հարմարա, հով ու հենց Սարյանի ամենամարդաշատ հատվածնա, սիրում եմ այստեղի անցուդարձը: Ներսում կան երկու շատ հով սրահներ, կարող եք ներս էլ անցնել, եթե բացօթյա հատվածներում չեք սիրում սնմվել, կամ արդեն շօգում եք: Երևի մոտ 10 օր է, ինչ գործում է, Իտալիայում էի, որոշեցի վերադառնալուն պես ընեկրներիս հետ հանդիպել այստեղ:

Ուրեմն ինչնա նորույթը, ինչուա նոր Master Class-ը տարբերվում բոլորից: Նախ այն արդեն ներկայանումա որպես ոչ թե Master Class քաբաբ, այլ Master Class շաուրմա, քանի որ այստեղ շեշտը հենց շաուրմայի վրայա դրված: 4 տարբեր համի հավի շաուրմա և ասելով 4՝ ես նկատի չունեմ պարզապես տարբեր են անունները կամ չափսերը: Երևան, Մեխիկո, Տոկիո, Փարիզ.բոլոր 4 տարբերակները պատրաստվում են տարբեր եղանակով: Միսը 4 տարբեր կերպ է համեմվում, դրանք ունեն տարբեր հավելումներ և բոլոր 4-ի սոուսներն էլ նույնպես տարբեր են: Դե Մեխիկոն ավելի կծուա հասկանում եք, Երևանը ավելի մեր դասական համն էր, Տոկիոն ասիական, Փարիզն էլ հաստատ աղջիկները կհավանեն: Կարող եք համտեսել լոշիկով և հացով, ես հացովն եմ սիրում, երբ դիետա չեմ պահում:

Բացի 4 շաուրմաները այստեղ նաև կարող եք պատվիրել  Master Class-ի հայտնի լահմաջոն, թաբուլե և ամառային աղցանները և իհարկե տեղում լցվող սառը ՊԻՎԱԼԴԻ գարեջուրը: Ի դեպ, եթե ալկոհոլային գարեջուր չեք սիրում, կարող եք պատվիրել ոչ ալկոհոլային գարեջուր, ասեմ ավելին, կարող եք շշալցնել և վերցնել ձեզ հետ: Փորձեք, ես վատ բան խորհուրդ չեմ տալիս, գիտեք.....

Մերսի հետևորդներիս, ընկերներիս, ովքեր ինձ մենակ չեն թողնում չաղանալու ճանապարհին և միշտ գալիս են ինձ հետ միասին քաշ ավելացնելու, թե չէ սենց համով տեղեր մենակ ընկերների հետա պետք գնալ, սիրում եմ ուտող-խմող մարդկանց, իրանք միշտ բարի են ու սիրուն: 

back-top