«Armflix»-ը նոր օնլայն հարթակ է, որտեղ կինոսիրողները կարող են դիտել հսկայական քանկության էքսկլյուզիվ արտադրության հեռուստանովելներ, գեղարվեստական ֆիլմեր, մարտաֆիլմեր ու ժամանցային հաղորդումներ: Կարելի է ասել, մենք արդեն ունենք ՄԵՐ Netflix-ը ու դա հրաշալի է:
Armflix․com-ը ներկայանում է հայկական ֆիլմարտադրության մեջ իր նախադեպը չունեցող որակյալ արտադրանքով՝ էլ ավելի հագեցած ու լարված սցենարով և աշխարհահռչակ դերասանների մասնակցությամբ: Հայախոս առցանց հեռուստադիտողների շրջանում Armflix.com-ն այսօր չունի մրցակից, քանի որ հանրությանը ներկայանում է բազմաժանր ֆիլմերով, հետաքրքրաշարժ և գիտահանրամատչելի հաղորդումներով, ներկայացումներով, որոնք ուղղված են ամենատարբեր տարիքային խմբերին: «Armflix»-ը միանգամից ներկայացել է ԱՄՆ-ում և Հայաստանում նկարահանված 7 սեփական արտադրության սերիալներով, որոնք բացառապես կարող եք դիտել «Armflix»-ում։ «Armflix»-ը հասանելի App Store- ում, Google play store– ում, Apple TV– ում, Android TV– ում և մնացած հարթակներում։
IG / Armflix
IG/ artntelevision
«Մոսկվա» կինոթատրոնում տեղի ունեցավ հայկական ամենախոշոր մեդիապլատֆորմի՝ «Armflix»-ի մեկնարկը և «ՏԱՆԴԵՄ» քրեական դրամայի առաջին երԵՔ սերիաների ցուցադրությունը: Միջոցառման սթորիթեԼը կարող եք դիտել սոցիալական էջերիս սթորիս բաժնում: Ֆիլմը նկարահանել է ռեժիսոր Մհեր Խաչատրյանը: Գլխավոր պրոդյուսերն է՝ Ռոբերտ Օղլախչյանը, պրոդյուսեր՝ Սերգեյ Հայրապետյան, սցենարի հեղինակ՝ Հարություն Ղուկասյան: Դերերում՝ Հարություն Մովսիսյան, Արա Դետրիկյան , Հայկ Հովհաննիսյան, Վիլեն Սարգսյան, Աշոտ Տեր- Մաթեւոսյան, Արտաշես Ալեքսանյան, Վիվիեն Բաստաջյան և այլք: Չեմ պատմի ֆիլմի սյուժեն, որպեսզի ինքներդ այցելեք Armflix․com և դիտեք սերիալը: Կարծում եմ հայկական նման նոր նախագիծն ունի բոլորիս աջակցման, ոգևորման և տարածման արժանի առիթը: