ZWILLING ապրանքանիշը ներկայացնում է խոհանոցային դանակների, խոհանոցային և մատնահարդարման պարագաների, ինչպես նաև խոհանոցային էլեկտրական սարքերի և վակումային տարաների լայն տեսականի:
Բրենդն ունի ավելի քան 290 տարվա պատմություն և իր առանձնահատկություններից մեկն այն է, որ այդ ամբողջ ընթացքում պահպանել է իր որակը և էսթետիկությունը: Մշտապես աշխատելով էկոլոգիան հնարավորինս մաքուր պահելու վրա, վերջին տարիներին աչքի է ընկնում վակուումային տարաների ստեղծմամբ, ինչը հատուկ վակուումային պոմպի շնորհիվ թույլ է տալիս սնունդը մինչև 5 անգամ թարմ պահել:
Ընկերության արտադրանքը վաճառվում է աշխարհի ավելի քան 100 երկրներում և Հայաստանն այս երկրների ցանկում է: Դանակներից մինչ կաթսաներ, խոհանոցային գործիքներ, սպասք, էլեկտրական սարքեր և խնամքի պարագաներ ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց համար: Սրահում բացի հենց ZWILLING ապրանքանիշից, ներկայացված են նաև ֆրանսիական Staub, ճապոնական Miyabi, իտալական Ballarini և այլ բրենդերի ապրանքատեսականի:
Ինձ դուր եկավ նվերների ընտրության լայն հնարավորությունը, հատկապես տղամարդկանց համար: Դանակներից մինչև խնամքի պարագաների հավաքածուներ …յուրահատուկ նվերների մի ամբողջ շարք կար, նկատի ունեցեք: Երևանյան սրահի տեսականին տարվա մեջ թարմացվում է 3-4 անգամ:
Zwilling.am օնլայն խանութի պաշտոնական կայքում Դուք ոչ միայն կգտնեք ողջ տեսականին և կծանոթանաք արժեքներին, այլև կստանաք օգտակար խորհուրդներ:
Աբովյան 8/ 010-566-111